Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Էկոհայրենագիտական ակումբի շրջանավարտների ակումբային վերջին դասը

Էկո ակումբը ինչ տվեց մեզ: Կիսվում են Էկո շրջանավարտները

Ինչ ասեմ: Շատ շնորհակալ եմ, որ գտնվեցի և մասնակցեցի էկո ակումբի աշխատանքներին: Ակումբից մնաց իմ մեջ մի բան. դա էկոհոգին է, որը  իմ միջից երբեք դուրս չի գա:  Շնորհակալ եմ, որ ունեցա նման ակումբակիցներ:
Ֆարադյան Տիգրան

Դպրոցի ամենալուսավոր կետը հենց էկոն էր ինձ համար: Զուտ էկոյի համար կարելի է կյանք տալ, ամեն ինչ տալ, միայն թե միշտ էկոն առաջինը լինի` չնայած միշտ էլ լավնա եղել: Ձեռք բերեցի լավ ընկերներ ու ընկերներիս հրաժեշտ եմ տալիս, բայց միայն  դպրոցի շրջանակներում:

Մայիսյան ամենամյա 9-րդ հավաք: Արտագնա կլոր սեղան Բազմաղբյուրի հիմնական դպրոցում

Ուսումնական բաց պարապմունքը «ՀՀ ջրային ռեսուրսները» թեմայով

Մայիսյան 9-րդ հավքաի շրջանակներում«Հայկական երիտասարդական ցանց» երիտասարդական ՀԿ-ի ներկայացուցիչ Զառա Խաչատրյանը էկո ակումբի սովորողների հետ     «ՀՀ ջրային ռեսուրսները» թեմայով ուսումնական բաց պարապմունք անցկացրեց:
Powered by Blogger.