Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Էկո ակումբի հյուրը ՀՀ բնապահպանության նախարարության էկոկրթական բաժնի ներկայացուցիչն էր

Հեղինակային կրթական ծրագրերի աշնանային ամենամյա ստեղծագործական 9-րդ հավաքի շրջանակում,այսօր տեղի ունեցավ էկոկրթական նախագծերի  քննարկում է ՀՀ Բնապահպանության նախարարության էկոկրթական բաժնի  ներկայացուցիչ Տաթև Սմբատյանի հետ:
Ներկացվեց էկոակումբի ուսումնական օրացույցը, Էկոտուր 2015-ը, Էկոճամբարները: Հանդիպումը կայացավ շատ ջերմ, գործնական փոխադարձ առաջարկների ու քննարկման մթնոլորտում:

Պտույտ Մադինայում.նկարաշար

Դեպի Արմաղան. նկարաշար




Արգիճի գետը նույնպես վտանգված է


Արգիճի, Այրիջա, Իշխանագետ, Կոթի գետ, գետ ՀՀ Գեղարքունիքի մարզում` Սևանա լճի ավազանում։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի Գնդասար լեռնազանգվածի հյուսիսային լանջից` 2600 մ բարձրությունից։ Երկարությունը 51 կմ է, ջրահավաք ավազանը՝ 384 կմ²։ Վերին հոսանքում անցնում է համանուն գոգավորության ճահճապատ տարածքով դեպի հյուսիս՝ առաջացնելով գետոլորաններ,Արմաղանի արևելյան ստորոտի մոտ հոսում է ոչ խոր ձորով, ապա թափվում Սևանա լիճը։ Սնումը հիմնականում հալոցքային է (55%) և ստորերկրյա (36%) է, վարարումը՝ ապրիլ-հունիսին Ձմռանը սառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով:

Դեպի Արմաղան

Երթուղու քարտեզ
Նպատակը` Բարձունքի հաղթահարում, կրթական փոխանակումներ

Երթուղին  - Երևան-Հրազդան-Ներքին Գետաշեն-Վերին Գետաշեն-Մադինա- Սելիմի լեռնանցք-Արենի-Երևան
Մեկնումը - Սեպտեմբերի 19
                     Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
                     Ժամը 12:00
Առաջին կանգառ - Ներքին Գետաշեն գյուղ
Երկրորդ կանգառ- Վերին Գետաշեն գյուղ
Ժամանում  Մադինա 15:00-16:00 ընկած ժամանակահատվածում

Հանդիպումը կայացավ

Կայացավ Վայրի բնության պահպանության հիմնադրամի WWF հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանի հետ հանդիպումը: Հանդիպումը կազմված էր երկու մասից. առաջին մասում ներկայացվեց էկոկրթական ծրագրերը կրթահամալիրում, դրանց հեռանկարները:
Հանդիպման երկրորդ մասը փոքր խմբով էր, մեր հյուրերը քննարկում ունեցան տիար Բլեյանի հետ:

Հանդիպում WWF հայաստանայն մասնաճյուղի տնօրենի հետ


Հանդիպման վայրը՝     Կրթահամալիրի Մեդիակենտրոն
                                 10.09.2014 , ժամը 11:00
Հանդիպումը  կազմված կլինի երկու մասից.
1. Էկոկրթական ծրագրերի ներկայացում, քննարկում(մասնակցում են նաև Էկոլոգների ակումբի սովորողները)

2. Աշխատանք փոքր խմբով՝  համատեղ ծրագրերի քննարկում, համագործակցության առաջարկներ

Կրկին Սևանա Լիճ

Այսօր Էկոլոգների ակումբը իր նոր կազմով անցկացրեց Սևանա լճում:Քանի որ Սևանա լիճը Էկոտուր 2015-ի կարևոր նախագիծն է, որոշեցինք ակումբային առաջին ճամփորդություն-ծանոթությունը հեց Սևանում անել: Հանրային լողափերի մոնիթորիգը սկսել էինք հունիս ամսից, և մեզ շատ էր հետաքրքրում, արդյոք աշնանն էլ են լճի ափերը մարդաշատ:Աշնանային Սևանը մարդաշատ չէր: Առաջին այցելուները մենք էինք: Ափը կոկիկ էր, մաքուր, հանգստացողների համար առկա բոլոր հարմարություններով: Իսկ նոր էկոլոգները շատ լավ ժամանակ անցկացրերցին աշնանային Սևանում.լողացին, խաղացին, զրուցեցին, զվարճացան: Ծանթությունը կայացավ:













Powered by Blogger.