Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Թե ինչպես լուծեցին աղբի հիմնախնդիրը Շվեցարիայում

Նոր Ցյուրիխական թերթը գրել էր մի դեպքի մասին, որ մի մարդ աշխատանքի գնալու ճանապարհին, մեքենայի պատուհանից ուղղակի նետել էր տնային աղբը: Ոստիկանությունը իսկույն նրան բերման էր ենթարկել: Խաղտողին դատեցին և տուգանեցին . 6000 ֆրանկ աղբի վերամշակման և մայրուղու մաքրման աշխատանքների համար, 3000 ֆրանկ օրենքը խաղտելու համար և 530 ֆրանկ դատական ծախսերի համար: Արդյունքում 9530 ֆրանկ այդ արարքի համար:

Սարգիս Հակոբյանի թարգմանությունը կարդացեք բլոգում:

Շնորհավորում ենք WWF-Հայաստան-ին

Շնորհավորում ենք WWF-Հայաստան-ին  բնության պահպանության և էկոտուրիզմի զարգացման ոլորտներում, նոր համագործակցության հուշագրի ստորագրման կապակցությամբ: 
«Հայաստանի զարգացման
նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) միջև այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կողմերը համագործակցելու են բնության պահպանության և էկոտուրիզմի զարգացման ոլորտներում:

Սեւանում նավթ ու գազ են որոնելու


«Բլեքսթերզ էներջի Արմենիաե ՍՊԸ-ն մտադիր է նավթ եւ գազ որոնել Սևանի ափամերձ տարածքներում: Այժմ ՀՀ բնապահպանության նախարարությունում բնապահպանական փորձաքննություն է անցնում  ընկերության ՀՀ 4-րդ, 5-րդ և 6-րդ պայմանական տարածքներում նավթի և գազի երկրաբանական ուսումնասիրության հայտը: Ուսումնասիրության տարածքներն են ձկնորսությամբ զբաղվող գյուղերը` Հայրավանքը, Ծաղկաշենը, Նորատուսը:
Ընկերությունը մտադիր է իրականացնել երկրաբանական քարտեզագրում, երկրաքիմիական ուսումնասիրություններ, սեյսմահետախուզական աշխատանքներ եւ փորել մեկ հորատանցք, որի համար պետք է փորձաքննության ներկայացնի առանձին հայտ:

Ղափամայի ծեսը


Արդեն որերորդ տարին է կրթահամալիրում եմ սովորում, բայց ամեն տարի ղափամայի ծեսը տարբեր է: Կարծում եմ՝ շատերն են սիրով մասնակցում այս ծեսին: Ֆոտոշարքը վարժարանյան ծիսական սեղանից:
Հ.Գ. Բոլորը մեր սեղանին էին մոտենում Մերի Թելունցի համեղ տորթը փորձելու համար: 

Էրիկ Սահակյան

Մասնագիտական տեղեկատվություն ընթացիկ տարվա հիդրոօդերեւութաբանական պայմանների վերաբերյալ

ՀՀՏԿԱԻՆ Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության տնօրեն Լեւոն Վարդանյան
Զարմանքով եմ մոտենում լրատվական կայքերի այնպիսի տեղեկատվություններին, երբ մասնագիտական հիմնավորումները և կարծիքները սխալ հասկանալով և որոշ անհատների կողմից ոչ փաստացի կերպով հիմնավորված նյութերի միախառնման միջոցով ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետծառայության կողմից տրված տեղեկատվությունը աղավաղում են և ստեղծում լրացուցիչ մտահոգություններ և անհանգստություններ հանրության մեջ:

Ջրամբարները կարող են կիսատ լցվել, սակայն ոչ թե եղանակի, այլ՝ ՀԷԿ–երի պատճառով. մասնագետներ

Tert.am
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի կանխատեսումներից, որ փետրվարը նույնպես տաք կլինի՝ ոլորտի ներկայացուցիչները վաղօրոք եզրակացություններ անել չեն շտապում, թե տարին սակավաջուր կլինի, ինչը վնաս կհասցնի ոչ միայն գյուղատնտեսությանը, այլ նաև բնապահպանական լուրջ խնդիրներ կառաջանան։ Tert.am-ի հետ զրույցում նրանք, թեև տեղումների պակասը մտահոգիչ են համարում, սակայն ջրամբարները լցվելու հարցը միայն դրանով չեն պայմանավորում, այլ նախևառաջ ՀԷԿ-երով, որոնց պատճառով էլ ըստ նրանց, ոռոգման ջուր կուտակել չի հաջողվում։ 

Այսօր ջրաճահճային հանդակների (խոնավ տարածքների) համաշխարհային օրն է


Այսօր`փետրվարի 2-ը ջրաճահճային հանդակների միջազգային օրն է: Այն նշանավորվել է Ռամսարի կոնվենցիայի ստորագրմամբ: 1971 թ. Ռամսարում (Իրան) ընդունվել է «Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես ջրլող թռչունների բնադրավայրերի մասին» Կոնվենցիան, որն անվանում են Ռամսարի կոնվենցիա: Ջրաճահճային հանդակները մեծ նշանակություն ունեն կլիմայի փոփոխության բացասական հետևանքների մեղմացման հարցում:
Հայաստանը Ռամսարի կոնվենցիային միացել է 1993թ. հուլիսի 6-ին: Հայաստանում հատկապես առանձնացվում են Սևանա լճի ավազանը, Արփի լիճն իր շրջակա ճահիճներով, Արաքս գետի հովտի և Արարատյան դաշտավայրի ջրաճահճային հանդակները:
Այսօր Կոնվենցիային միացել են 168 երկրներ, որոնք ընդհանուր թվով ունեն 2 168 հանդակներ՝ 208 449 277 հա ընհանուր մակերեսով:
Նյութի աղբյուրը Վարդանյան Վարդանի բլոգ:

Փետրվար ամսվա անելիքներ


Փետրվարի 25
Կլոր սեղան քննարկում - «Անտառներ, անտառահատումը Հայսատնաում»
Կազմակերպիչ - Մարինա Մնացականյան
Կլոր սեղանով նախապատրաստվում ենք Թբիլիսիին
·       ·         Հաշվարկներ, թե որքան թուղթ է օգտագործվում 1- 10-րդ դասարաններում գրքերի և տետրերի համար- Էդուարդ, Սարգիս
·         Կրթահամալիրի առանձնահատկությունը այդ տեսակետից – Նարեկ
Powered by Blogger.